Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մարտի 18-ից մայիսի 1-ը Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրացիների մուտքը երկիր

Մարտի 18-ից մայիսի 1-ը Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրացիների մուտքը երկիր
17.03.2020 | 16:02

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներին տեղեկացրել է մարտի 18-ի կեսգիշերից արտասահմանյան քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան ժամանակավորապես սահմանափակելու որոշման մասին: Անցած երկու օրը Միշուստինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի (երկու անգամ), Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալիմ Աբիլգազիևի, Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով վարակի հետ կապված իրավիճակը: Միխայիլ Միշուստինը կառավարության ղեկավարներին տեղեկացրել է, որ պետության անվտանգությունն ապահովելու, հանրային առողջությունը պաշտպանելու և կորոնավիրուսով վարակը չտարածելու նատակով ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել 2020-ի մարտի 18-ից տեղական ժամանակով 00:00-ից մինչև 2020 թվականի մայիսի 1-ը ժամը 00:00-ն ժամանակավորապես սահմանափակել մուտքը ՌԴ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ